Ադրբեջանը պատրաստ է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնել:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի հետ «ՆԱՏՕ + Ադրբեջան» ձևաչափով հանդիպման արդյունքներով։
Նրա խոսքով՝ տարիների ընթացքում կողմերի համագործակցությունը վերածվել է բազմակողմ գործընկերության՝ ընդգրկելով քաղաքական երկխոսությունը, պաշտպանությունն ու անվտանգությունը։
«Այսօր մենք ձեզ հետ խոսում ենք վերականգնված ինքնիշխանության, իրական խաղաղության և տարածաշրջանային աճող պատասխանատվության դիրքերից։ Մենք պատրաստ ենք մեր գործընկերությունը նոր մակարդակի բարձրացնել՝ հանուն անվտանգ, փոխկապակցված և խաղաղ Հարավային Կովկասի», — գրել է Հաջիևը X սոցիալական ցանցում։