ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը մեղմացնում է իր դիրքորոշումն Ուկրաինայի հարցում և որոշակի զիջումների է գնում։
Այս մասին Թրամփն ասել է լրագրողների հետ զրույցում։
«Պուտինը որոշ չափով նահանջում է Ուկրաինայի հարցում։ Նա կարող էր շատ ավելի կոշտ գործել։ Անկեղծ ասած՝ նա զիջումների է գնում», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Նշենք, որ նոյեմբերի 10-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում տեղի են ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են պատերազմի դադարեցման և տարածքային հարցեր, ինչպես նաև Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրումը։