
Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ժողովրդի մի ստվար հատված դարձել է քարոզչական մի թեզի զոհ, թե՝ «ռուսն ու թուրքը ՆՈՒՅՆՆ ԵՆ»։ Ոմանք էլ, իրենց հերթին, տեխնիկական առումով հաջող համեմատության գայթակղությանը տրվելով, ռուսներին անվանում են «սպիտակ թուրք»։ Այս երևույթը հատկապես տարածված է Ֆեյսբուքում։
Եվ հիմա ինձ մի բան է հետաքրքրում։ Այսինքն՝ այն թուրքը, որը՝
– Ցեղասպանություն ԱՐԵԼ Է,
– ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է Ցեղասպանությունը, քանզի ժխտում է այն,
– պատրաստվում է նոր Ցեղասպանություն ԱՆԵԼ,
– 1.000 տարի մեզ սպանել է,
– մեզնից ԽԼԵԼ Է մեր պատմական Հայրենիքի հիմնական մասը,
– հենց վերջերս մեզնից խլել է ԱՐՑԱԽԸ,
– Արցախը մեզնից խլելու ընթացքում սպանել է մեզ,
– վարում է ԾԱՅՐԱՀԵՂ ՀԱԿԱՀԱՅ քաղաքականություն,
– Հայաստանի նկատմամբ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ է իրականացնում,
– և այլն,
փաստորեն, այս տեսակետի կողմնակիցների կարծիքով, ՆՈՒՅՆՆ Է կամ նույնիսկ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ, քան Ռուսաստանը, որն ունի իր բոլոր թերությունները, բայց միաժամանակ՝
– Այո՛, իր շահերի համատեքստում, բայց գրավեց Հայաստանի արևելյան մասը, ինչի արդյունքում հայ ժողովրդի այդ հատվածն ԱԶԱՏՎԵՑ ՀԵՏԱՄՆԱՑ ԱՍԻԱԿԱՆ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԾԻՑ և կանգնեց զարգացման ժամանակակից եվրոպական ուղու վրա։
– Ապահովեց հայ ժողովրդի ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՃԸ Հայաստանի արևելյան մասում։
– Ապահովեց հայ ժողովրդի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ Հայաստանի արևելյան մասում։
– Դրեց այն ՀԻՄՔԵՐԸ, որոնց վրա հենվելով՝ Հայաստանի արևելյան մասում վերակերտվեց մեր պետականությունը։
– Զենքով, դիվանագիտությամբ և ամենատարբեր միջոցներով օգնեց մեզ առնվազն մինչև 2020 թ. նոյեմբերի կեսը։
– ՏՆՏԵՍԱՊԵՍ ՕԳՆՈՒՄ Է Հայաստանին և, մասնավորապես, գազ է մատակարարում իր ներքին գներով։
– Այո՛, իր շահերի համատեքստում, բայց պատրաստ է նաև հիմա օգնել մեզ։
– Եվ այլն։
Հիմա ինձ ԿԲԱՑԱՏՐԵ՞Ք այս մարդկանց տրամաբանությունը»: