Շիրակամուտի դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցը (Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գյուղ Շիրակամուտ, Արցախի փողոց, տնակ 5) աշխատում է սանիտարահիգիենիկ ոչ պատշաճ պայմաններում. խախտումներն արձանագրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

«Փաստվել է, որ․

  • խոհանոցի պատերը և հատակը պատրաստված չեն անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից, չունեն հարթ մակերես, չեն պահվում նորոգ վիճակում, առկա են բորբոսի նշաններ, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,
  • առաստաղը կառուցված չէ այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, անցանկալի բորբոսների աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը։
  • Շիրակամուտ գյուղի դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
  • Դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և խոհանոցը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին»,- ասված է հաղորդագրությունում:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *