Ոստիկանության համակարգում քննիչի պաշտոնից մինչև դատավորի աթոռ․ Մասիս Մելքոնյանի մասնագիտական ուղին, նրա վարույթում քննված աղմկահարույց գործերն ու կայացրած որոշումները։ Ինչո՞ւ էին քննադատության թիրախ դարձել ընդդիմադիր գործիչների, Գարիկ Գալեյանի և արքեպիսկոպոսների գործերով դատական ակտերը, ինչի՞ համար էր Բարձրագույն դատական խորհուրդը նրան նկատողություն հայտարարել, և ի՞նչ հանգամանքներով է պայմանավորված այս նոյեմբերին նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։
Իրավապահների ուշադրության կենտրոնում, ըստ հրապարակված տեղեկությունների, դատավորների խոսակցությունն է մեկ այլ քրեական գործով անձանց՝ Հայաստանից հեռանալու հնարավորության վերաբերյալ։