Ուկրաինայում կարգավորման վերջնական համաձայնագիրը պետք է հավանության արժանանա Ռուսաստանի կողմից․ Քուշներ

ՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ երկուշաբթի օրը ինքը և Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ քննարկել են Ուկրաինայում կարգավորման հարցը։

Նրա խոսքով՝ այժմ նախապատրաստվում է Ուկրաինայի հարցով հաջորդ բազմակողմ հանդիպման օրակարգը, որը նախատեսվում է անցկացնել առաջիկայում։

Քուշները նաև հայտնել է, որ Ուիթքոֆի հետ Ռուսաստանի, Ուկրաինայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է Մոսկվայի և եվրոպական երկրների միջև անմիջական փոխգործակցության հարցը։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ վերջնական համաձայնագիրը պետք է հավանության արժանանա Ռուսաստանի կողմից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *