Հանրային առողջապահական խնդիրները շղարշվել են փիառի վարագույրով․ Վարդանյան

 «Առողջություն և իրավունք» ՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը գրում է․

«Նմանատիպ բացասական տեղեկատվությունը առաջացնում է հարցեր, որոնց պատասխանները կարևոր են և՛ յուրաքանչյուր քաղաքացու համար, և՛ հանրային առողջապահության տեսանկյունից։

Հիշենք, որ.

– Աշխատանքի ընդունվելիս նախատեսված է պարտադիր նախնական և պարբերական բուժզննություն։

– Նախատեցված է վարորդական իրավունքի բժշկական հավատարմագրում:

Ներկայում D և D1 կարգերի վարորդների համար իրականացվում է ընդամենն առողջական վիճակի վերաբերյալ լրացված հայտարարագրի հիման վրա բուժզննություն։

Ամենակարևորը

Վարորդների նախաուղերթային բժշկական զննում: Իրականացվում է, թե՞ ոչ, սա է հարցերի հարցը։

Առաջարկում եմ այս ողբերգական դեպքի կապակցությամբ պարզել հետևյալը.

– Նոյեմբերի 13-ին թիվ 22 ավտոբուսի վարորդն անցե՞լ է նախաուղերթային բժշկական զննում։

– Ո՞ր բուժաշխատողն է իրականացրել զննումը և ի՞նչ ցուցանիշներ են գրանցվել։

– Արդյո՞ք վարորդն ունեցել է սրտանոթային կամ այլ քրոնիկ հիվանդություններ։

– Որքա՞ն հաճախ են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներն անցնում պարբերական խորացված բժշկական զննում։

– Ո՞վ է վերահսկում նախաուղերթային բուժզննության իրական իրականացումը, այլ ոչ միայն դրա փաստաթղթային ձևակերպումը։

Եվ այս խնդիրները վերաբերվում են նաև մարզային հանրային տրանսպորտին։

Հ.Գ. Հանրային առողջապահական խնդիրները շղարշվել են փիառի վարագույրով»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *