Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Լոնդոնի «Չելսին» նվազագույն՝ 1:0 հաշվով հաղթանակ տարավ «Լիդսի» նկատմամբ: Հանդիպումը կայացել է Լոնդոնի լեգենդար «Ուեմբլի» մարզադաշտում։
Խաղի միակ և հաղթական գոլը 23-րդ րոպեին հեղինակել է Էնցո Ֆերնանդեսը՝ արդյունավետ փոխանցում ստանալով Պեդրու Նետուից:
Այսպիսով, լոնդոնյան ակումբը նվաճեց եզրափակիչի ուղեգիր, որտեղ տիտղոսի համար կպայքարի «Մանչեսթեր Սիթիի» հետ։