«Ընտրական գործընթացները դարձել են միջազգային առճակատման նոր գլոբալ ասպարեզ, ինչն իրենց վրա ամբողջությամբ զգացել են ինչպես Գլոբալ հարավի երկրները, այնպես էլ եվրոպական պետությունները»։ Այս մասին հայտարարել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ «Հանուն ազգերի ազատության» համաշխարհային շարժման գլխավոր ասամբլեայի նիստում։
«Ընտրական գործընթացները դարձել են առճակատման նոր գլոբալ ասպարեզ։ Այս հարցը մենք հենց նոր քննարկեցինք։ Դա իրենց վրա ամբողջությամբ զգացել են ոչ միայն Գլոբալ հարավի երկրները, այլև եվրոպական պետությունները, ինչը որոշ ժամանակ առաջ ինքնին զարմանալի կթվար։ Խոսքը Գերմանիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Մոլդովայի, Հայաստանի և շատ այլ երկրների մասին է։ Վերջերս նաև Բրազիլիայի։ Անդրկուլիսային խամաճիկավարները պատրաստ չեն և չեն ցանկանում հաշվի առնել ժողովրդի կամքը թե՛ այդ երկրների ներսում, թե՛ դրանց սահմաններից դուրս», — ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը։