Ուրարտուն հաղթեց Վանին՝ 2։0

Fastex Պրեմիեր լիգայի 16-րդ տուրից մնացած և հետաձգված հանդիպումում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Վանի» հետ։ Տանտերերը վստահ հաղթանակ տարան՝ մրցակցին պարտության մատնելով 2։0 հաշվով։

​Երևանյան թիմը կարողացավ արագորեն առաջ անցնել հաշվի մեջ։ Արդեն 11-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նիկոլաս Կալուկյանը։ Առաջին կեսի միջնամասում՝ 29-րդ րոպեին, Օլեգ Պոլյակովը կրկնապատկեց «Ուրարտուի» առավելությունը՝ ձևակերպելով նաև խաղի վերջնահաշիվը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *