Անդրադարձ է կատարվել ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանը


Հարեվաններ


ԿԲ Խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը Ալմաթիում մասնակցել է Կենտրոնական (ազգային) բանկերի եվրասիական խորհրդի 55-րդ նիստին։

ՀՀ ԿԲ-ից հայտնում են, որ նիստին մասնակցել են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են ֆինանսական կայունության, վճարային հաշվեկշիռների, միջազգային պահուստների, թվային ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման և անդամ երկրների միջև համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքների պաշտպանությանը, ֆինանսական ներառականության խթանմանը և կենտրոնական բանկերի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *