«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանի խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության»․ Տիգրան Աբրահամյան

«Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանի խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քաղաքային իշխանությունն այնպիսի տոնայնությամբ է խոսում Երևանում ստեղծված բազմաթիվ խնդիրների մասին, կարծես մի 2 ամիս առաջ են եկել իշխանության և հենց նոր են արձանագրել, որ մայրաքաղաքում ապրելն ու աշխատելը վերածվել է ծանր պրոցեսի:
     8 տարի է՝ իշխանության են, որևէ լուրջ համակարգային քայլ չեն ձեռնարկել: Չկա մի ուղղություն, որտեղ հաջողել են և մի բան էլ լավատեսության տեղ թողել, որ դեռ ինչ-որ բան անելու են:
     Արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային:
     Ու այսպես՝ լիքը կուտակված հարցեր, որոնց բարդ լուծումներն ու քաղաքային իշխանությունների կիսախուճապահար գործողությունները միմյանց հետ որևէ հատում չունեն»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *