
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս տարվա ամռանը Իրան այցի ժամանակ, երբ մասնակցում էի նահատակ Այաթոլլա Խամենեիի հուղարկավորության արարողությանը, կարճ հանդիպում ունեցա նախագահ Փեզեշքիանի հետ։
Երկար զրուցելու հնարավորություն չի եղել, բայց նրա արտահայտած մի միտք ուշադրությունս գրավեց.
Իրանը ձգտում է լինել ինքնաբավ ու շարունակական։
1979 թվականի հեղափոխությունից հետո Իրանում ազգային գաղափարախոսություն ընդունվեց, որի հիմքում հենց ինքնաբավության նպատակն էր դրված, որպեսզի կարողանա բավարարել սեփական կարիքները՝ առանց արտաքին կախվածության։ Բայց դրա կողքին ոչ պակաս մի նպատակ կար, որը հնարավորություն պետք է տար երկիրը զերծ պահել գլխատվելու վտանգից։
Խոսքը առաջնորդների շղթայի մասին է։
2026-ի պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ Իրանը անհնար է գլխատել, որովհետև իրականում ձևավորված է կառավարման մի համակարգ, որում ամեն առանցքային պաշտոնյա ունի իրեն փոխարինողների մեծ շարք, և այդ փոխարինողները անընդհատ գաղափարական ու ազգային արժեքներ են ստանում, որ հանկարծ չշեղվեն պետության հռչակած ուղուց։
Ահա թե ինչու կարող են սպանվել պաշտոնյաները և հրամանատարները, կարող է նույնիսկ երկրի թիվ 1 առաջնորդը սպանվել, բայց համակարգը դրանից փուլ չի գալիս, այլ անմիջապես փոխարինում են հաջորդները, որոնք նույնպիսի գաղափարական ու սկզբունքային են, որքան նախորդները։
Սրանք են Իրանի հաջողության գաղտնիքները, իսկ մնացածը քրտնաջան ու նվիրյալ աշխատանք է»։