Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում Ազգային անվտանգության ծառայութունից տեղեկություններ էին ստացվել Լոռու մարզի Քարինջ գյուղի վարչական տարածքում իրականացվող ապօրինի արդյունահանման երկու դեպքի վերաբերյալ. հայտնում են ՆԳՆ-ից։
«Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները տեղեկություններն իրացրին Լոռու մարզային վարչության գործընկերների հետ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացվեցին փաստական տվյալներ, որ Քարինջ գյուղի բնակիչ 52-ամյա տղամարդը, առանց հատուկ թույլտվության, 2023 թվականից մինչ օրս ապօրինի արդյունահանել և իրացրել է շուրջ 45 խորանարդ մետր բազալտե գլաքար, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է խոշոր չափերով՝ մեկ միլիոն 200 հազար դրամի վնաս։
Մյուս դեպքով Վանաձոր քաղաքի բնակիչ 43-ամյա տղամարդը նույն գյուղի վարչական տարածքում, դարձյալ առանց թույլտվության, 2025 թվականից մինչ օրս նույն զանգվածից արդյունահանել ու իրացրել է մոտ 50 խորանարդ մետր։ Այս դեպքով վնասը կազմել է շուրջ մեկ միլիոն 400 հազար դրամ։
Երկուսն էլ ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Թումանյանի քննչական բաժին։
Նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։