Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը


Քաղաքականություն


Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին և Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին Մասկատում քննարկել են նավագնացության անվտանգությունը և Մերձավոր Արևելքում լարվածության նվազեցման ուղիները, հայտնել է Օմանի ԱԳՆ-ն։

«Նախարարները քննարկել են ծովային միջանցքների անվտանգության և անխափան միջազգային նավագնացության ու առևտրի ապահովման կարևորությունը, ինչպես նաև քաղաքական և դիվանագիտական կապի ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը»,- ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Ինչպես նշել են նախարարությունում, ալ-Բուսաիդին և Արաղչին քննարկել են տարածաշրջանում իրավիճակի զարգացումը, ընթացիկ մարտահրավերները և «լարվածության նվազեցման դիվանագիտական տարբերակները»։ 
Կողմերի կարծիքով՝ բանակցային գործընթացի վերսկսումը թույլ կտա ընդլայնել փոխըմբռնումը և կանխել ճգնաժամի հետագա խորացումը։

Նոյեմբերի 11-ին Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Թեհրանն ու Մասկատը փոխըմբռնման են հասել Հորմուզի նեղուցում նավագնացության միջանցքի և երթևեկության համակարգի հարցերի շուրջ։ Նա նշել էր, որ նեղուցի կարգավիճակը «չի լինի այնպիսին, ինչպիսին էր մինչև պատերազմը»։ Ղալիբաֆի խոսքով՝ այս դրույթը մտնում է հակամարտության կարգավորման համար Թեհրանի առաջադրած յոթ պայմանների մեջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *