«Ենթադրում եմ՝ տիկին Հակոբյանի ելույթին են հղում անում մեր գործընկերները»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)

«Ենթադրում եմ՝ տիկին Հակոբյանի ելույթին են հղում անում մեր գործընկերները»․ Տիգրան Ավինյան

Երևանի ավագանու նիստի ժամանակ, խոսելով խցանումների մասին, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասել է․ «Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե՝ ինչ են ձեզնից ուզում կառավարությունում, ենթադրում եմ՝ տիկին Հակոբյանի ելույթին են հղում անում մեր գործընկերները։ Իրականում այս թեմաները բարձրաձայնվում են տարբեր հարթակներում․․․ Այո, բնականաբար նյարդ կա թեմայի վերաբերյալ և այս բնական նյարդն ունեն բոլորը, ասեմ ավելին՝ ես էլ ունեմ այդ նյարդը այդ թեմայի վերաբերյալ։ Եվ կարևոր է այդ նյարդը բարձրաձայնենք, արձանագրենք, որ այդ խնդիրը ունենք, որովհետև հենց գանք այդ խնդրի լուծումների քննարկումների փուլին, ես պատկերացնում եմ՝ այս դահլիճում տրամադրությունները ոնց են փոխվելու»,- նշել է Ավինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *