
«Մամուլում հրապարակումներ կան, որ հաջորդ ընտրություններին Ավինյանին փոխարինելու է Ալեն Սիմոնյանը։ Եթե Ալեն Սիմոնյանը դառնա քաղաքապետ, իրեն կհաջողվի՞ խնդիրները լուծել»,- լրագորղը դիմեց Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանին։
«Մի հատ լավ կոմեդիա կա՝ «Հիմարը և ավելի հիմարը»․ երբ Ալեն Սիմոնյանի և Տիգրան Ավինյանի անունն եմ լսում, ես այդ կինոն եմ հիշում։ Երկուսն էլ անգործունակ, երկուսն էլ անգրագետ կառավարիչ են դառնալու, երկուսն էլ ցույց չեն տվել, որ կարող են աշխատել»,- պատասխանել է Զարոկյանը։