Ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում 10 տարի աշխատելու դեպքում հնարավոր կլինի ազատվել բանակից

Հայաստանի կառավարությունն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայությունից ազատել այն քաղաքացիներին, որոնք ՆԳՆ ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո 10 տարի անընդմեջ կծառայեն ոստիկանությունում կամ Փրկարար ծառայությունում։

Նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ նշելով, որ նպատակն է բարելավել կադրերի պատրաստման համակարգը և բարձրացնել ծառայության գրավչությունը։

Պետական պատվերով ընդունված ուսանողները ուսումնառության ընթացքում կստանան զինվորական ծառայությունից տարկետում, որը կերկարաձգվի համապատասխան պաշտոնի նշանակվելուց հետո՝ առավելագույնը մինչև 35 տարեկանը։

Ուսման տևողությունը կկազմի մեկուկես տարի, իսկ առաջին փուլում նախատեսվում է հատկացնել 70 անվճար տեղ՝ զինծառայությունից տարկետման իրավունքով։

Նախնական հաշվարկներով՝ յուրաքանչյուր մասնագետի պատրաստման համար պետական բյուջեից կծախսվի շուրջ 4,33 միլիոն դրամ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *