Տարիներ առաջ վարչապետի հրաժարականը պահանջող Մհեր Արմենիան սատարում է ՔՊ-ին (տեսանյութ)

Տարիներ առաջ վարչապետի հրաժարականը պահանջող Մհեր Արմենիան սատարում է ՔՊ-ին

Ապրիլի 25-ին «Քաղաքացու օրվա» առիթով Ամիրյան փողոցում էր նաև երգիչ Մհերը, ով, ինչպես ինքն ասաց, եկել էր տեսնելու, ողջունելու, նկարվելու վարչապետի հետ։ Ավելին, նշեց՝ սատարում է ՔՊ-ին։

Թեման լայն արձագանք է գտել համացանցում։ Ասում են՝ օգտատերերին հատկապես զայրացրել է այն, որ տարիներ առաջ Մհեր Արմենիան պահանջում էր վարչապետի հրաժարականը, ասում, որ իշխանությունն ակնհայտ սպասարկում է թուրքական շահը, իսկ այսօր հակառակ պատկերն է։ Ի պատասխան՝ երգիչը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր նրանց, ում դուր չի գալիս, թե ինչու եմ ես աջակցում ՔՊ-ին և ՀՀ իշխանություններին, առաջարկում եմ միաժամանակ խմել քնաբեր և լուծողական»։ «Հանրային մարդ ես, չի սազում նման գրառումները, սա ավելի շատ անսկզբունքային մարդու գրառում է․․․»,- արձագանքել է օգտատերերից մեկը։

Մհեր Արմենիան սատարում է ՔՊ-ին 25․04.2026թ․

«Նախկինում շատ բաներ պարզ չէին․․․ տեսա, որ ժողովուրդը սատարում է վարչապետին»․ Մհեր Արմենիա 25.11․2025թ․

Մհեր Արմենիայի 2021թ․ գրառումը

Մհեր Արմենիայի 2021թ․ գրառումը


«Իշխանությունն ակնհայտ սպասարկում է թուրքական շահը»․ Մհեր Արմենիա (2024թ․)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *