Մեր վերլուծություններն արձանագրում են ՀՀ տնտեսության առանցքային ցուցանիշների փոփոխական տատանումներ 2026թ․ տարեսկզբից։ Իսկ ՎԿ կողմից արդեն հրապարակված առաջին ինը ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս հստակ արդյունքներ, որոնք դիտվել են աշխարհաքաղաքական բավականին լարված ժամանակաշրջանում։ Շարունակվում են լարվել Հայաստանի թիվ 1 տնտեսական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները. պարզ է, որ ՀՀ տնտեսությունը կրելու է այս հանգամանքների ամբողջ ծանրությունը, քանի որ տնտեսությունը չի հասցնելու ադապտացվել Հայաստանի տնտեսական նոր օրակարգին։ Մյուս կողմից, մտահոգիչ է ՀՀ հարավային սահմաններում տիրող անորոշ իրավիճակը։
Դիտարկենք` այս պայմաններում ՀՀ տնտեսությունն ինչ ցուցանիշներ է գրանցել.
Համաձայն ՎԿ տվյալների՝ 2026թ․հունվար-սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է ֏2,361,637 մլն, գյուղատնտեսության համախառ արտադրանքի ծավալը՝ ֏677,146 մլն, իսկ շինարարության ծավալը՝ ֏583,818 մլն:
2026թ․ առաջին ինը անիսներին առևտրաշրջանառությունը կազմել է ֏5,002,708 մլն, իսկ ծառայությունների ծավալը՝ ֏3,455,582 մլն:
2026թ․հունվար-սեպտեմբերի ՀՀ-ում արտադրվել է 7,827 մլն կՎտ./ժ էլեկտրաէներգիա:
Միջին ամսական անվանական աշխատավարձը սույն թվականի առաջին ինը ամիսներին կազմել է ֏ 312,079: Իսկ արտահանման և ներմուծման ծավալները նույն ժամանակահատվածում կազմել են համապատասխանաբար $5,163 մլն և $9,790 մլն։
🟣 Տեխնոլոգիական հսկաների աշխատաշուկան. թափուր հաստիքներից մինչև կրճատումներ. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ
Վերը բերված ցուցանիշները հնարավոր կլինի լիովին մեկնաբանել և դրանց փոփոխության միտումն ըմբռնել, եթե դրանց 2026թ․ հունվար-սեպտեմբերին արձանագրված արդյունքները համեմատության մեջ դրվեն 2025թ․ հունվար-սեպտեմբերին արձանագրված արդյունքների համապատասխան մակարդակների հետ.
Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2026թ․ հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 6․9%։
Արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալների աճը 2026թ․ առաջին ինը ամիսներին 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 5․8%, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում անկումը՝ մոտ 5%։
2026թ․հունվար-սեպտեմբերին 2025թ․ նույն ժամանակահատվածի համեմատ առևտրաշրջանառության ծավալների չնչին աճ է դիտվել՝ 0․6%-ով։
Ծառայությունների ծավալի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 13%։
2026թ․հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 4․5%։
2026թ․հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5․8%-ով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հունվարի 1-ից գյուղատնտեսական փոքր վարկերի սուբսիդավորումը կդադարեցվի․ Կառավարության նոր նախագիծը
Արտահանման ծավալները 2026թ․ հունվար սեպտեմբերին նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կրճատվել են 8%-ով,իսկ ներմուծման ծավալներն աճել են 9․5%-ով։
- Ամփոփելով 2026թ․ առաջին ինը ամիսներին արձանագրված արդյունքները` նշենք, որ բավականին մտահոգիչ է գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալներում արձանագրված անկումը, երբ հսկայական պետական միջոցներ են ծախսվում գյուղատնտեսական տարբեր ոլորտներում մասնավոր տնտեսությունների խթանման վրա։ Մյուս կողմից, անհասկանալի է անկումն արտահանման ծավալներում, երբ ամիսներ շարունակ տարվում է արտահանման ծավալների դիվերսիֆիկացման քաղաքականություն։