«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց` Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)

«Վտանգավոր ու գարշահոտ նկուղ-աղբանոց` Նորաշեն թաղամասի խաղահրապարակի մոտ». Արշակ Սարգսյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրոլ. «Նորաշեն թաղամաս, 33 շենքի դիմաց, նկուղային տարածքը վերածվել է աղբանոցի, տիրում է գարշահոտություն»։

Տեսանյութի մեկնաբանությունների բաժնում տարածքի բնակիչները նաև ահազանգում են, որ դեպի ներքև տանող աստիճանների իջվածքը չունի պատնեշ, ինչը շատ վտանգավոր է տարածքում վազվզող երեխաների համար: Ոչ պակաս վտանգավոր են նաև 2 մեծ օդատարները, որոնք հիմա պարզապես բաց խոռոչներ են գետնի վրա, որտեղով դարձյալ անցուդարձ են անում մարդիկ, հիմնականում` երեխաներ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *