Նյու Յորքի Ստորին Մանհեթենի Բոուլինգ Գրին այգում նոյեմբերի 8-ին բարձրացված ադրբեջանական դրոշը նոյեմբերի 16-ին իջեցվել է։ Դրոշն իջեցվել է Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների դիմումներից և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) ջանքերից հետո։
ANCA-ի նամակին ի պատասխան՝ քաղաքապետի գրասենյակը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Քաղաքապետ Մամդանին հստակորեն արտահայտել է իր համերաշխությունը հայկական համայնքի հետ։ Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ ապրիլի 24-ին արված իր հայտարարության մեջ նա վերահաստատել է հայ ժողովրդի՝ ազատության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանմանը։ Շնորհակալ ենք հայկական համայնքի հետ մեր հարաբերությունները շարունակաբար զարգացնելու հնարավորության համար»։