Քննարկման ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆինանսների նախարարից հետաքրքրվել է, թե որքան է այս տարվա պետական բյուջեի դեֆիցիտը։
Վահե Հովհաննիսյանը պատասխանել է, որ այն գերազանցում է մեկ միլիարդը, սակայն հստակ թիվը չի հիշում՝ նշելով, որ համապատասխան վիճակագրությունը հրապարակված է։
«Բյուջեի դեֆիցիտը 1 միլիարդից ավելի է»,- նշել է Վահե Հովհաննիսյանը: