Human. 2026 թվականի տարվա բառ


Աշխարհ


Քեմբրիջի բառարանը 2026 թվականի տարվա բառ է ընտրել «մարդ» (Human) բառը։ Ընտրությունը պայմանավորված է արհեստական բանականության արագ զարգացմամբ և դրա ազդեցության շուրջ աճող մտահոգություններով։

Բառարանի ներկայացուցիչ Քոլին Մակինթոշի խոսքով՝ արհեստական բանականությունը ստիպում է վերաիմաստավորել, թե ինչ է նշանակում լինել մարդ, և որքանով կարելի է վստահել մեքենաներին՝ սեփական մտածողությունը փոխարինելու հարցում։

«Human» բառը գործածվում է դեռևս 15-րդ դարից և բնորոշում է մարդուն հատուկ հատկանիշները, թերություններն ու զգացմունքները՝ ի տարբերություն մեքենաների, կենդանիների և աստվածների։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *