TRIPP տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ


Հայաստան


Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է պարտադիր համաձայնեցվեն Բաքվի հետ։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի կարևոր արդյունքներից մեկը TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունն էր։ Վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ն և Հայաստանը բանակցություններ են վարել նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքների շուրջ։

Բայրամովը նշել է, որ թեև բանակցություններն ընթացել են Վաշինգտոնի և Երևանի միջև, ապագա տրանսպորտային միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին։ Հետևաբար, նախագծի իրականացմանն ընդառաջ անհրաժեշտություն է առաջացել դրա տեխնիկական պարամետրերը համաձայնեցնել Բաքվի հետ։ «Առանց Ադրբեջանի հետ կապի այս տրանսպորտային միջանցքը պարզապես իմաստ չունի»,- ընդգծել է Ադրբեջանի արտգործնախարարը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *