Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի հաշված օրերի ընթացքում։ Այս մասին ասել է ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։
«Ֆորմատի մասին կլինեն լրացուցիչ տեղեկություններ, վստահ եմ ամեն ինչ թափանցիկ կլինի», – նշել է նա:
Հարցին՝ ի՞նչ քննարկումներ կան, Սահմանադրության նոր տեքստն ինչպե՞ս է հնարավոր ընդունել, նա պատասխանել է.
«Կարծում եմ՝ պետք է նախ տեքստը ներկայացնենք հանրությանը, լինեն հանրային քննարկումներ, հետո տեքստը գա Ազգային ժողով և Ձեր ասածն այդ փուլի մասին է»-նշել է նա: