«Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ»․ #IRNA (տեսանյութ)

«Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Սանկտ Պետերբուրգ»․ #IRNA

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ բանակցություններ կվարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է IRNA-ն։

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն երկու երկրների միջև փոխգործակցության համակարգման և տարածաշրջանային ու միջազգային մակարդակներում համատեղ ծրագրերի առաջմղման հարցերը։

Բացի այդ, Արաղչին կհանդիպի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ և խորհրդակցություններ կանցկացնի Իրան-ԱՄՆ բանակցությունների ներկա վիճակի և հրադադարի հարցերի շուրջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *