Կօգտվենք բոլոր գործիքներից | Top-News.am


Հարեվաններ


ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մեկնաբանել է, թե ինչու չի մեկնել Մոսկվա՝ ԵԱՏՄ նախարարների նիստին։

«Նախարարները պետք է հավաքվեին, մաքսասակագնային առևտրի կարգավորման հարցեր քննարկեին, բայց գործընկեր երկու նախարար վերջին պահին չեն կարողացել մասնակցել, այդ պատճառով որոշեցինք նախարարների մակարդակով չեղարկել հանդիպումը, փոխարենը փոխնախարարները, որոնք արդեն այնտեղ էին, իրենք կունենան այդ հանդիպումը»,- ասել է նա։

Նա չի բացառել, որ ՀՀ-ն ԵԱՏՄ դատարան դիմի՝ Հայաստանից ապրանքների արտահանման սահմանափակումների հարցով։ «Ներկայացնելու ենք այն ժամանակ, երբ վստահ լինենք, որ կանցնի, եթե չանցնի, այն ժամանակ ուրիշ մեխանիզմներ, այդ թվում՝ ԵԱՏՄ դատարան դիմելը և այլն։ Բոլոր գործիքներից կօգտվենք»,- ասել է նա։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *