
Ամերիկացի հայտնի դերասանուհի Էնն Հեթեուեյը երրորդ անգամ մայր է դարձել։ Այս մասին հայտնում է TMZ-ը։ «Էնն Հեթեուեյի ընտանիքում համալրում է տեղի ունեցել։ «Սատանան կրում է Պրադա» ֆիլմի աստղին երեքշաբթի օրը նկատել են նորածնի հետ Նյու Յորքում զբոսնելիս»,- գրում է լրատվամիջոցը՝ հավելելով, որ Հեթեուեյն ու նրա ամուսինը՝ Ադամ Շուլմանը, արդեն երկու որդի ունեն՝ Ջոնաթանն ու Ջեքը։
Դերասանուհին դեռևս չի հայտնել երեխայի ծննդյան մանրամասները, այդ թվում՝ նրա անունն ու սեռը։