Ֆրանսիայի ոստիկանությունը հոկտեմբերի 17-ին գնաճի դեմ բողոքի ցույցերի ֆոնին տեղի ունեցած անկարգություններից հետո ավելի քան 7 հազար մարդ է ձերբակալել. հայտարարել է Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը։
«Ցույցերի անցկացման ամբողջ ժամանակահատվածում, ներառյալ՝ նախորդ հանգստյան օրերը, ձերբակալվել է 7184 մարդ, որոնցից 4523-ը չափահաս են, իսկ 2661-ն՝ անչափահաս»,- նշել է նա։
Նախարարը հավելել է, որ միջադեպերի առնչությամբ ավելի քան 3 հազար գործ է հարուցվել, որոնցից 2300-ը փոխանցվել է դատարան։ Ֆրանսիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են սեպտեմբերի վերջին։ Դպրոցականները սկսել են արգելափակել ուսումնական հաստատությունների մուտքերը՝ դժգոհություն հայտնելով դրանց վատ վիճակից, ծանրաբեռնված դասացուցակից և մի շարք առարկաների ուսուցիչների բացակայությունից։