Մենք Սյունիքից երբեք դիրքեր հետ չենք քաշել, Ադրբեջանի հետ էլ ընդհանուր գետեր ունենք, պետք է հասկանանք՝ ինչպես կառավարել․ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում՝ կետերով

Սահմանադրության նոր տեքստը խաղաղությունը սպասարկելու համար է․ այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ներկայացնում ենք Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով․

  • TRIPP նախագծի իրագործման գործնական փուլ ենք մտնում։ Եվ այդ փուլի կարևոր հանգրվան է լինելու մասնավորապես հարավային հատվածում սահմանային այնքան տարածքի սահմանազատումն ու սահմանագծումը, որոնք անհրաժեշտ են տրանսպորտային հաղորդակցությունների՝ ճանապարհ, խողովակաշար, երկաթուղի, կառուցման համար։
  • ՀՀ-ն մենք ձեր սարքած թակարդից հանել ենք․ Փաշինյանը՝ ընդդիմությանը։
  • Ինչի՞ եք դուք պաշտպանում այս Սահմանադրությունը, որովհետև այս Սահմանադրությունն օլիգարխիայի, մարիոնետային, կոռումպացված դատական ու պետական համակարգի սահմանադրություն ա, ժողովրդի իշխանությունն արհամարհող սահմանադրություն ա, ընտրակեղծիքների ու ընտրակեղծարարների սահմանադրություն ա։
  • Ձեր ուզածը ի՞նչ ա, որ խաղաղություն չլինի՛, որովհետև պիտի պատերա՛զմ լինի, որ դուք զինվորի հացը գողանաք ու միլիարդներ վաստակեք, որ դուք բանակից փախածներով հիմա վայնասուն բարձրացնեք։
  • Ձեր պատասխանատվության ժամը եկել ա, և դուք հերթով ձեր տեղը գտնում եք ինքնիշխան ՀՀ բանտախցերում։
  • Մենք Սյունիքից երբեք դիրքեր հետ չենք քաշել։
  • Մենք ունենք գետեր, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք, հետո նորից մտնում են Հայաստանի տարածք: Դրանք ընդհանուր գետեր են, և մենք պետք է հասկանանք՝ ինչ կանոններով ենք այդ ջրային ռեսուրսները կառավարելու։
  • Սահմանադրության նոր տեքստը խաղաղությունը սպասարկելու համար է։ Նոր Սահմանադրությանը կողմ քվեարկելով՝ քաղաքացին հարգանքի տուրք է մատուցելու նահատակներին։
  • Իմ համոզմունքն է, որ հանրաքվեի արդյունքներով ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը գնալու է և կողմ է քվեարկելու նոր սահմանադրությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *