Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)

Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղը։

Մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալների համաձայն՝ Երևանի ժամանակով ժամը 00:24-ին (տեղի ժամանակով ժամը 05:24-ին) գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Օբիհիրո քաղաքից 42 կմ դեպի արևմուտք։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը նույնպես երկրաշարժի ուժգնությունը գնահատել է 6.1 մագնիտուդ։ Ամերիկացի սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 81 կմ խորության վրա։

Ցունամիի մասին նախազգուշացում չի տրվել։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *