Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի վիրաբույժները յոթ տարեկան աղջկա ստամոքսից և աղիներից հեռացրել են մագնիսներ, պտուտակներ և կոճգամներ։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով Ի. Ս. Բերզոնի անվան Կրասնոյարսկի միջշրջանային թիվ 20 կլինիկական հիվանդանոցի մամուլի ծառայությանը։
Բուժհաստատության տվյալներով՝ երեխայի օրգանիզմից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 38 օտար մարմին։ Նշվում է, որ դրանք գտնվել են ստամոքսում, տասներկումատնյա, հաստ և բարակ աղիներում։