Թշնամուն զենք չեն վաճառում. Մոսկվան և Պեկինը կարող է համատեղ ռազմատեխնիկա արտադրեն

Ռուսաստանը և Չինաստանը դիտարկում են սպառազինությունների համատեղ արտադրության սկսելու հնարավորությունը․ ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը։

Նրա խոսքով՝ ապագայում երկրները կարող են ձեռնամուխ լինել ռազմական տեխնիկայի նմուշների ստեղծմանը։

«Չինացի գործընկերները հե՛նց գործընկերներ են, այլ ոչ թե պարզապես հերթական հաճախորդներ։ Մեր գործակցությունը հենց այդ պատճառով էլ ռազմավարական բնույթ ունի, որովհետև, ինչպես ասում են, թշնամուն զենք չեն վաճառում»,- ասել է Շուգաևը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև արդեն կա հաստատված ծրագիր, ինչի համաձայն երկրները սպառազինությունների ուղիղ մատակարարումներից կանցնեն տեխնոլոգիական գործակցության՝ հակահրթիռային պաշտպանության, ռազմածովային նավատորմի և տիեզերքի ոլորտներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *