Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող միջազգային մրցումներում Հայաստանի մեծահասակների հավաքականի ներկայացուցիչ Ռոբերտ Գյուլումյանը դարձել է բազմամարտի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի հավաքականը նույն մրցումներում թիմային հաշվարկով զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ նվաճելով արծաթե մեդալներ։
Հայաստանի ներկայացուցիչ Գրիշա Սարգսյանն իր հերթին դարձել է պատանիների բազմամարտի հաղթող՝ նվաճելով ոսկե մեդալ։
