Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։
Ինչպես հայտնում է Report-ը՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, զրույցի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական դաշնակցային հարաբերությունների օրակարգային հարցեր, տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հետ կապված հարցեր։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։