Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ (լուսանկար)

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 19-ին, 22-ին, 23-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Եղանակը Երևանում

Եղանակը Երևանում

Հանրապետության տարածքում՝

Նոյեմբերի 19-ին, 20-ի գիշերը, 22-ին, 23-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Նոյեմբերի 22-ի ցերեկը առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։ Նոյեմբերի 20-ի ցերեկը, 21-ի գիշերը, 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ- արևմտյան՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 19-21-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

եղանակը ՀՀ մարզերում

եղանակը ՀՀ մարզերում

Երևան քաղաքի նոյեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 18.5°C (1966թ.)
     Օդի նվազագույն ջերմաստիճան` -9.4°C (2001թ.)
     Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.4°C

Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *