2014 թվականի Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումը փաստացի իրականացրել է Միացյալ Նահանգները. այն տեղի չէր ունենա առանց Պետդեպարտամենտի և այլ ամերիկյան կառավարական գործակալությունների աջակցության, հայտարարել է Իլոն Մասկը։
«Ամերիկացիները պետական հեղաշրջում են կազմակերպել՝ տապալելու Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված, ռուսամետ նախագահին։
Սա ագրեսիվ գործողություն է, և առանց Պետդեպարտամենտի և այլ գործակալությունների օգնության դա տեղի չէր ունենա», – ասել է նա The New York Times (NYT)-ին տված հարցազրույցում։
2014 թվականին Ուկրաինայում պետական հեղաշրջում տեղի ունեցավ եվրոպական ինտեգրման կողմնակիցների և հակառակորդների միջև երեքամսյա դիմակայությունից հետո, որը հայտնի է որպես «Եվրամայդան»։ Նախագահ Վիկտոր Յանուկովիչը հեռացվեց պաշտոնից։
Հարավարևելյան շրջանների գերազանցապես ռուսախոս բնակչությունը հրաժարվեց աջակցել Ուկրաինայի նոր իշխանություններին։
Ղրիմում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքում Ղրիմը և Սևաստոպոլի միացան Ռուսաստանին 2014 թվականի մարտին։