Լեհաստանի ՍԴ նախագահին զրկել են դատական անձեռնմխելիությունից


Քաղաքականություն


Լեհաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Բոգդան Շվենչկովսկին զրկվել է դատական անձեռնմխելիությունից, ինչը թույլ է տալիս նրան քրեական պատասխանատվության ենթարկել. ասվում է ՍԴ հաղորդագրության մեջ։ Լեհաստանի Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր ժողովը քննարկել է Շվենչկովսկուն անձեռնմխելիությունից զրկելու և նրան ձերբակալելու թույլտվություն տալու հարցը։

Նույն օրը առավոտյան Շվենչկովսկին այցելել է դատարանի շենք, սակայն չի կարողացել ներս մտնել․ մուտքի դարպասները փակ են եղել, իսկ տարածքը հսկել են ոստիկանները։

Որոշման համաձայն՝ դատավորների ընդհանուր ժողովը համաձայնություն է տվել Շվենչկովսկուն քրեական պատասխանատվության ենթարկել այն գործողությունների համար, որոնք կապված են գլխավոր դատախազի առաջին տեղակալի պաշտոնում նրա գործունեության ընթացքում լիազորությունների չարաշահման հետ։ Միաժամանակ որոշում է կայացվել նրան հեռացնել իր պարտականությունների կատարումից և աշխատավարձը կրճատել 50 տոկոսով։ Այնուամենայնիվ, դատավորների ընդհանուր ժողովը չի բավարարել  Շվենչկովսկուն ձերբակալելու և կալանավորելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *