Վեց տարի անընդմեջ՝ անհետ կորածների հարազատների կողքին, բայց այսօր՝ փակ դռների հետևում։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանն, ում մորեղբայրը 44-օրյա պատերազմից հետո անհետ կորած է համարվում, վերջին պահին արգելել են մասնակցել Երևանում մեկնարկած անհայտ կորածների հարցով միջազգային համաժողովին։ Չնայած ծնողների միաձայն ցանկությանը՝ միջոցառումից ընդամենը մեկ օր առաջ Սողոյանին հայտնել են՝ մուտքն իր համար արգելված է: Թե ինչու են վերջին պահին Սողոյանին մերժել, անհետ կորածի հարազատը Armat Media-ի հետ զրույցում մի քանի պատճառներ է նշում: Սողոյանի քննադատության առանցքում նաև անհետ կորածների հարցում իշխանության մոտեցումն է, ըստ որի՝ միջազգային դերակատարները, այդ թվում՝ Կարմիր խաչը, դուրս են մղվում որոնողական գործընթացից։ Իսկ Երևանում քննարկում են անհետ կորածների ճակատագիրը։
Մանրամասն՝ տեսանյութում
ԱՆԺԵԼԱ ՍԵԴՐԱԿՅԱՆ