
«Հայաստանի եվրոինտեգրման միակ հաջողված փորձը Կիլիկյան Հայաստանն է. որպեսզի եվրոինտեգրվենք, պետք է աշխարհագրություն փոխենք: Իմ իդեալական աշխարհում Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, չկա ԵՄ-ին ինտեգրվելու օրենք, և մենք որևէ բլոկ չենք մտնում»,- «Ֆակտոր»-ի եթերում ասել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նաև հայտարարել է, որ շուտով հրապարակելու է իր աղմկահարույց հոդվածի շարունակությունը, որը նվիրված է լինելու «արտադաշինքային կոնցեպտին»։