ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինայի վերաբերյալ որոշումներ կայացնել՝ առանց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դիրքորոշումը հաշվի առնելու։
Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Այս հարցում ես համաձայն եմ նրա հետ»,- X սոցիալական ցանցում Թրամփի խոսքերն է մեջբերել հեռուստաալիքի լրագրող Գեյբ Գուտիերեսը՝ հիշեցնելով ԱՄՆ նախագահին Ուկրաինայի հարցում միակողմանի որոշումներ չկայացնելու՝ Զելենսկու կոչի մասին։
«Ես ոչինչ չեմ անի առանց նրա, չէ՞ որ նա այդ պետության ղեկավարն է։ Ես այդպես չեմ վարվի»,- հավելել է Թրամփը։