
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության ցանկացած երաշխիք պետք է հիմնված լինի ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա, որը նախատեսում է դաշինքի անդամների հավաքական պաշտպանություն՝ հարձակման դեպքում։ Այս մաաին նա ասել է «Կամավորների կոալիցիայի» հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Քուշները նշել է, որ Ռուսաստանում այդ գաղափարի վերաբերյալ բազմաթիվ մտահոգություններ կան, ուստի, նրա խոսքով, կարևոր է վերսկսել Ռուսաստանի և Եվրոպայի միջև երկխոսությունը։
Նրա խոսքով՝ աշխատանքներ են տարվում անվտանգության համակարգի ստեղծման ուղղությամբ, որը կներառի իրավիճակի վերահսկման ուժեղացված մեխանիզմներ, «հզոր զսպում և համաձայնությունների խախտման դեպքում լուրջ հետևանքներ»։
Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի վրա հիմնված երաշխիքները կդառնան անվտանգության ավելի լայն միջոցառումների փաթեթի մի մասը։