«Շիրակ»-ը ՀՖՖ նախագահի ընտրություններում առաջադրել է Գևորգ Ղազարյանի թեկնածությունը

Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում պաշտոնապես առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը. հայտնում է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

«Առաջիկայում կայանալիք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *