
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին իրավիճակը լարվեց։ Փատաբանները միջնորդեցին դատական նիստը հետաձգել, որպեսզի կարողանան մասնակցել մեկ այլ անհետաձգելի դատական նիստի, ինչին դեմ էր դատավոր Սարգիս Պետրոսյանը։
«Առավելագույնը, որ կարող ենք անել՝ ընդմիջում հայտարարելն է։ Դուք արդեն դատարանի համբերությունը չարաշահում եք»,- նշեց դատավորն ու ընդմիջում հայտարարեց։
«Ոնց են ասո՞ւմ՝ «да здравствует самый гуманный суд в мире»,- միջադեպին արձագանքեց Ռոբերտ Քոչարյանը։