Լարված իրավիճակ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը դեռ չմեկնարկած՝ կես ժամով հետաձգվել է։ Պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է ընդմիջում հայտարարել, որպեսզի կարողանա մասնակցել մեկ այլ անհետաձգելի դատական նիստի։

Դատարանում լարվածություն է առաջացել, երբ դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարել է, որ Օրբելյանի չվերադառնալու դեպքում նրա բացակայությունը կհամարվի անհարգելի։

Դատավորը նաև զգուշացրել է, որ նման երկու բացակայության դեպքում պաշտպանը կհեռացվի վարույթից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *