«Պատրաստակամություն եմ հայտնում ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավեճ իրականացնել Նարեկ Կարապետյանի հետ»․ Ռոմանոս Պետրոսյան

«Պատրաստակամություն եմ հայտնում ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավեճ իրականացնել Նարեկ Կարապետյանի հետ»․ Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները գրեթե մեկ ամիս կատարած Դ.Գ.Ղազինյանի՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման շրջանում բացահայտված փաստերի շուրջ ինձ բանավեճի հրավերին ի պատասխան.
     Վերջինիս առաջարկում եմ՝ բանավեճ իրականացնել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի գործող տնօրենի հետ, որտեղ նույն Դ.Գ.Ղազինյանը շուրջ 8 տարի պաշտոնավարել է նույն այդ հաստիքին՝ մինչև «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀԷՑ-ի բաժնետոմսերի ձեռք բերում։ Ընդ որում, վերջինս այժմ բառացի շեփորում է, թե օրվա սեփականատերերի կողմից Ընկերությունը ձեռք բերելիս «ՀԷՑ-ը 2-3 ամսվա կյանք ա ունեցել»…
     Ինքս պատրաստակամություն եմ հայտնում ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավեճ իրականացնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ և երկար տարիներ նույն խորհրդի նախագահի տեղակալ հանդիսացած՝ Նարեկ Կարապետյանի հետ։
     Հանրային (ուղիղ եթերում) բանավեճի վայրը, օրը, ժամը և ձևաչափը թողնում եմ վերջինիս հայեցողությանը»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *