Պարսից ծոցի երկրների տնտեսական խոցելիությունը․ ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ նավթագազային կախվածության խորքային հետևանքները

Վերջին տարիներին գերիշխում էր այն տեսակետը, որ Պարսից ծոցի երկրները բավարար չափով պաշտպանված են, հարուստ են և ունեն զգալի դիմադրողականություն արտաքին ցնցումների նկատմամբ։ Սակայն, նույնիսկ ոչ տևական պատերազմն ամբողջությամբ խոցելի է դարձրել այդ երկրներին։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ, չնայած նավթադոլարների հսկայական մուտքերին, Ծոցի երկրները չեն կարողացել ժամանակին ձևափոխել իրենց տնտեսությունները և դուրս գալ նավթագազային կախվածությունից.

Պարսից ծոցի երկրներից Քուվեյթի ՀՆԱ-ի շուրջ 57%-ը պատկանում է նավթային ոլորտին։

Նավթային կախվածությամբ երկրորդ տեղում Օմանն է՝ 50% մասնաբաժնով։ Երրորդ հորիզոնականում Սաուդյան Արաբիան է, որտեղ ՀՆԱ-ում նավթային ոլորտի մասնաբաժինը կազմում է 37%։

Ծոցի մյուս երկրներում՝ ԱՄԷ-ում, Բահրեյնում և Եմենում, այդ մասնաբաժինը կազմում է 30%։ Սա Ծոցի մյուս երկրների համեմատ նվազագույն ցուցանիշն է, սակայն նույնիսկ այդ պարագայում տնտեսությունների համար բավականին նշանակալի և ռիսկային կախվածություն է։ 

Պարսից ծոցի երկրների հիմնական խոցելիությունը պայմանավորված է տնտեսության ոչ բավարար դիվերսիֆիկացմամբ։ Երբ ՀՆԱ-ի մեծ մասը ձևավորվում է նավթագազային ոլորտից, ցանկացած պատերազմ,  աշխարհաքաղաքական լարում, արտահանման խափանում կամ գների տատանում արագ փոխանցվում է ամբողջ տնտեսությանը։

Այսինքն՝ բարձր եկամուտներն ինքնին դեռ չեն նշանակում կայունություն, եթե այդ եկամուտները ձևավորվում են սահմանափակ թվով հումքային աղբյուրներից։ Նավթային կախվածությունը կարճաժամկետում կարող է ապահովել մեծ ֆինանսական հոսքեր, բայց երկարաժամկետում մեծացնում է խոցելիությունն արտաքին շոկերի նկատմամբ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *