
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տղամարդը կրակել և սպանել է կնոջն ու երեք երեխաներին, այնուհետև ինքնասպանություն գործել։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում կատարելով Հիլսբորո շրջանի շերիֆ Չադ Քրոնիստերին։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Փլանթ Սիթի քաղաքում։ Արտակարգ ծառայության աշխատակիցները ահազանգ են ստացել, սակայն զանգահարողը չի պատասխանել օպերատորի հարցերին։ Մոտ 10 րոպե անց ժամանած ոստիկանները մուտքի դռնից նկատել են հատակին պառկած երեխայի։ Ներսում նրանք հայտնաբերել են հինգ մարդու դի, այդ թվում՝ 1, 3 և 5 տարեկան երեխաների։