Բեռնատարների և մարդատարների մասնակցությամբ ավտովթարներ՝ Դավիթ Բեկի փողոցում․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ նոյեմբերի 19-ին, ավտովթարներ են տեղի ունեցել Երևանում։

Դավիթ Բեկի փողոցում իրարից մի քանի մետր հեռավորության վրա բախվել են «SHACMAN» մակնիշի բեռնատարն ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, իսկ նշված վթարից մի քանի մետր այն կողմ էլ՝ մեկ այլ «SHACMAN» մակնիշի բեռնատար և «Hyundai» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 վթարներով էլ, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Երկու վթարների փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com կայքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *